Փարպիում տան տանիք է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 15-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Դրաստամատ Տեր-Մկրտչյան փողոցի թիվ 29 տան տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել` 17:35-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ամբողջությամբ այրվել է Մ. Մ.-ին պատկանող տան տանիքը (մոտ 40 քմ) և անասնակեր (մոտ 6 հակ):