Հրշեջները մարել են Վանաձորում բռնկված հրդեհը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 15-ին, ժամը 18:34-ին տեղեկություն է ստացել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 11 շենքի մոտակայքում` ոչ բնակելի վագոն-տնակում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:46-ին, մարվել՝ 19:15-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը՝ մոտ 36 քմ: