Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկով Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ» Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ» Առևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ» ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ Զաքարյան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»


Հավանության է արժանացել Հայաստանում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը

ՀՀ կառավարությունում մարտի 16-ին գումարվել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:Կառավարությունը հավանություն է տվել  Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսա կան վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին:

Ծրագրի հիմնական նպատակը` գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես, լիզինգային մեխանիզմների կիրառմամբ գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումն է, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման համար: Ծրագրով նախատեսվում է գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար առաջարկել գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման հնարավորինս մատչելի  և արդյու նավետ մոտեցումներ: Ծրագրի շրջանակում գյուղատնտեսական տեխնիկան տնտեսավարողներին կտրամադրվի լիզինգային եղանակով՝ հաշվի առնելով 2013-2016թթ. դրական փորձն ու արդյունքները: Ծրագրով ներկայացվում են դրա  իրագործման հիմնական մոտեցումները, մոնիթորինգը, իրականացման ռիսկերը և դրանց մեղմման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, ֆինանսական գնահատականը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ արդյունքում ակնկալվում է  2017թ.-ին մոտ 2,2 մլրդ ՀՀ դրամի գյուղտեխնիկայի իրացում:

Կարեն Կարապետյանը նշել է, որ գյուղտեխնիկայի ապահովման հարցը կարևորագույն խնդիրներից է. «Մենք իրականում տալիս ենք հնարավորություն գյուղատնտեսությամբ զբաղվող գործարարին, մեր քաղաքացուն տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով լիզինգային պայմաններով ձեռք բերել տեխնիկա, որը կծառայի իր բիզնեսի կառուցմանը»:

Վարչապետի խոսքով՝ ստեղծվելու է հատուկ կառույց, որը զբաղվելու է գյուղատնտեսության զարգացման համար առավելագույն ժամանակակից պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Մենք պետք է հստակ իմանանք և հասկանանք, որ եթե մենք գյուղատնտեսության մեջ տեխնոլոգիաների, գյուղմեխանիզացիայի և այլ խնդիրները չլուծենք, ապա ոլորտում ռեալ դրական արդյունքներ չենք ունենալու»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը և հանձնարարել Գյուղատնտեսության նախարարին չբավարարվել ընդունված որոշմամբ և շարունակել ուշադրության կետրոնում պահել այդ գործընթացը:

«Գյուղատնտեսության նախարարությունը, մարզպետերը, բոլորը  համայնքներում պետք է այս քարոզչությամբ զբաղվեն, և գյուղատնտեսի ձեռքը բռնած ուղեկցեն և ցույց տան, թե որտեղ և ինչպես է  լիզինգը ձևակերպվում և փորձեն ամեն ինչ անել նրան  աջակցելու համար»,-ընդգծել  է կառավարության ղեկավարը:

Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման  նպատակով գործադիրի մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ   գյուղատնտեսության նախարարությանը: 

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած երկու  որոշմներում, որով առաջարկվում է կազմակերպությունների պարտավորությունների կատարման համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը՝  2015-2016թթ. հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի բաշխման ծրագրով  նախատեսված, սակայն չբաշխված մնացորդը 2017թ.-ին նույն ծրագրի շրջանակում բաշխումը կազմակերպելու, ինչպես նաև պարտավորությունների կետանցի համար հաշվարկված տույժերի մարումը ապահովելու նպատակով:   ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախորդ տարիների պարարտանյութերի բաշխումից գոյացել են պարտավորություններ և այս տարի կան ընկերություններ, որոնք կրկին շարունակելու են այն մատակարարել. «Բոլոր շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկելով՝ եկել ենք այն եզրահանգման, որպեսզի չխախտվի այս տարվա մատակարարումը՝ տանք հին պարտքերը գանձելու և վերադարձնելու ժամանակացույց»:  Կարևորելով որոշումը՝ գործադիրի ղեկավարը հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին լինել ուշադիր:

Կարեն Կարապետյանը նշել է, որ այս տարի պարարտանյութի մատակարարման մրցույթի  19 մասնակցից հաղթող է ճանաչվել 2-ը, ինչի արդյունքում տնտեսվել է 1.2 մլրդ ՀՀ դրամ սուբսիդավորման գումարից: Անդրադառնալով գոյացած պարտքերին՝ վարչապետն ընդգծել է, որ դրանք ունեն երկու բաղադրիչ՝  կանխավճար  և սուբսիդավորում: «Մենք տալիս ենք արտոնություն, որպեսզի որևէ գյուղատնտես չտուժի: Հետագայում մենք այդ բոլոր հարցերը դիտարկելու ենք:

Մենք հսկելու ենք, որ ֆինանսական կարգապահությունը և այն, ինչի շուրջ պայմանավորվում ենք՝  լինի առարկայական»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետն ընդգծել է նաև, որ պետք է հասկանալ գոյացած պարտքերի պատճառները և ցուցաբերել անհատական  մոտեցում. «Գուցե մի անգամ ռեալ զիջումների գնանք, էջը փակենք և նոր էջից սկսենք»:

Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում,  որով  հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել 129,2 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի 10335 կգ թունանյութ: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմին կհանձնվի տարածք, ինչի արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն ծառայության աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման, վերապահված վերահսկողական գործառույթների համակարգված, արագ և օպերատիվ  իրականացման համար: 

Հստակեցվել է առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2005թ.-ի սեպտեմբերի 22-ի համապատասխան  որոշման մեջ, որի նպատակն է հստակեցնել առևտրական կցորդների, ներկայացուցիչների, մաքսային կցորդի և առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պահպանման ծախսերի նախահաշիվների հաստատման գործընթացը: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի, դա  բխում է կառավարության գործունեության ծրագրից և կոչված է պետական կառավարման համակարգն օպտիմալացնելուն: Ս. Կարայանի խոսքով՝ առաջարկվում է ա յդ գործընթացը վերապահել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն նույնպես կարևոր գործընթաց է: Ըստ վարչապետի՝  համապատասխան գերատեսչությունները, եթե ցանկություն ունեն ներկայացուցիչներ ունենալու, ապա վերջիններս էլ պետք է հոգան այդ ծախսերը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ հաջորդ բյուջեի ժամանակ պետք է հիմնավորվի ներկայացուցիչ ունենալու ծախսը՝ ներկայացնելով դրա արդյունավետությունը:

«Եվ ընդհանրապես,  այն բարեփոխումները, որոնք մենք նախատեսում ենք և իրականացնելու ենք, ուղղված են լինելու այդ ամենին՝ կառուցվածքը պետք է լինի մաքսիմալ ֆունկցիոնալ, որի  յուրաքանչյուր օղակ, յուրաքանչյուր պաշտոն պետք է հստակ արդյունք ապահովի»,-նշել է գործադիրի ղեկավարը: 

Առավել նպաստավոր պայմաններ՝ գործարար միջավայրի զարգացման համար 

Գործարար միջավայրի զարգացման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշմամբ առաջարկվում է, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերապահվի մի շարք վճարովի ծառայություններ մատուցելու հնարավորություն: Ըստ հիմնավորման, նման անհրաժեշտությունն առաջացել է՝ ելնելով ավելացվող և (կամ) վճարների նոր չափեր նախատեսող ծառայությունների պահանջարկի շուրջ արդեն իսկ ձևավորված փորձից: Մասնավորապես, փորձը ցույց է տալիս, որ նշված ծառայություններն իրենց բնույթով շատ ավելի ծավալուն են, պահանջում են ավելի շատ աշխատանք և ռեսուրս:

Փոփոխությունների և լրացումների նպատակը մատուցվող ծառայությունների ընդլայնումն է: Ըստ այդմ՝ նախատեսվում է առավել նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու նպատակ ունեցող անձանց համար, ինչպես նաև ավելացնել համապատասխան վճարովի ծառայությունների որակն ու դրանից օգտվողների քանակը: Վճարովի ծառայությունների քանակի ավելացումը նպա տակ ունի խուսափել կոռուպցիոն հնարավոր ռիսկերից, ինչպես նաև բավարարել նշված ծառայությունների համար դիմող տնտեսվարող սուբյեկտների պահանջմունքները:  

Կարեն Կարապետյանը, անդրադառնալով հարցին, նշել է, որ  նման դեպքերում, որպեսզի կոռուպցիոն ռիսկերն ու միջավայրը նվազի, քաղաքացուն պետք է տալ ընտրության հնարավորություն:

«Մենք ՊԵԿ-ում էլ ենք քննարկում, որ  որոշակի ծառայություններ ՊԵԿ-ը վճարովի տրամադրի, քանի որ ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որ  մի քանի բրոքերներ կարողանում են պայմանավորվել և շուկային թելադրել իրենց կանոնները: Պետությունը բիզնեսով չի զբաղվում, բայց պետությունն այլընտրանք է առաջարկելու, որպեսզի մեկ՝ ախորժակները զսպվի, երկրորդ՝ բրոքերների քանակը շատանա, որպեսզի մրցակցություն լինի և կոնսեսուսի գալու հնարավորությունը պակասի»,-ասել է վարչապետը:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Թայգր Գրուպ» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ ընկերության գործունեությունն իր մեջ ներառում է երկու հիմնական նախագծեր, որոնցից մեկը` տարածաշրջանում ամենամեծ մարզաառողջարանային համալիրն է՝ հագեցած նորագույն սարքավորումներով, իսկ մյուսը` Հայաստանում նախադեպը չունեցող ընտանեկան ժամանցի փակ կենտրոնը: Այդ նպատակով ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 11. 4 մլրդ ՀՀ դրամի չափով, որից 3.4 մլրդ ՀՀ դրամը՝ ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար:

Արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ: 

Անդրադառնալով արտոնությունների տրամադրմանը՝ վարչապետը հետաքրքրվել է, թե արդյոք կարգավորվել է այդ գործընթացի հետ կապված մեխանիզմը՝ պարտավորությունների կատարման ընթացքը ժամանակին վերահսկելու համար: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վախթանգ  Միրումյանը պատասխանել է, որ համապատասխան մեխանիզմը դրված է, ինչը հստակեցնելու անհրաժեշտություն ունի:

«Պետք է դառնա ավտոպիլոտ ռեժիմ: Այսօր ինչ-որ մեկը պարտավորություն ունի և չի վճարել, ձեր և իրենց մոնիտորների վրա դա երևա»,-ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարության մեկ այլ որոշմամբ թույլատրվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությանը կազմակերպել պետական գանձարանում գտնվող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային պահուստի պատմամշակութային արժեք ներկայացնող իրերի ցուցադրությունը Հայաստանի պատմության թանգարանում: 

Ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերին կամ գործակալներին կտրվի մաքսային կետերի տարածքում տեղակայվելու հնարավորություն 

Մաքսային կետերի տարածքում ապահովագրական ընկերությունների մասնաճյուղերի կամ գործակալների տեղակայվելուն իրավական հնարավորություն տալու հանգամանքով պայմանավորված կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման  ընդունման դեպքում կապահովվեն համապատասխան իրավական հիմքեր` ապահովագրական ընկերությունների և գործակալների տեղակայումը ոչ միայն մաքսային կետին հարող տարածքում, այլ նաև մաքսային կետի տարածքում ապահովելու համար: 

Կարեն Կարապետյանը հանձնարարել է գործընթացը պահել ուշադրության կե նտրոնում, որպեսզի  ծառայությունների տրամադրումն իրականացվի թափանցիկ պայմաններում և հաճախորդներին տրվի  ընտրելու հնարավորություն:

Ներկա պահին արտահանողների կողմից ներկայացված հայտերով ս.թ. առաջին եռամսյակում ավելացված արժեքի հարկի վերադարձն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:

ՀՀ հարկային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Մասնավորապես,   կկանոնակարգվեն ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվի դուրսգրման հետ կապված հարաբերությունները՝ սահմանելով դրանում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը: 

ԱՄԷ քաղաքացիները կազատվեն ՀՀ մուտքի վիզայի պահանջից 

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից կազատվեն: Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով թույլ կտրվի Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Հիմնավորման համաձայն, ՀՀ-ի և Ծոցի տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Տարեցտա րի ավելանում է ԱՄԷ-ից ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: Նման որոշման ընդունումը լրացուցիչ խթան կհանդիսանա առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա խթանման համար: 

Միջազգային համագործակցություն 

Գործադիրը համաձայնություն է տվել «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակում ՀՀ-ին տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին» 2015թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով  Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «Ճանապարհային քարտեզով» նախատեսված թվով վեց ուղղություններով (մաքսային վարչարարություն, տեխնիկական կարգավորումներ, սանիտարական, ֆիտոսանիսարական և անասնաբուժական միջոցառումներ, վիճակագրություն, արդյունաբերություն, ընդհանուր տեղեկատվական տարածքի կառուցում և ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծում) միջոցառումների իրականացման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրել էր մինչև 42 մլն ԱՄՆ դոլար և 130 մլն ռուբլի ընդհանուր գումարի չափով օժանդակություն: Անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու միջգերատեսչական համաձայնագրի գործողության ժամկետը, ինչպես նաև՝ վերաբաշխումներ կատարելու մնացորդային գումարի ծախսման ուղղություններում՝ այն ուղղելով հրատապ և անհրաժեշտ մի շարք  միջոցառումների ֆինանսավորմանը:

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև  «Հայաստանի հանրային հեռուստատեսության արխիվային ձայնագրությունները թվայնացնելու համար նախատեսված սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի շրջանակում ծրագրի իրականացմանը նպաստելու նպատակով  Ճապոնիայի կառավարությունը շնորհելու է մոտավորապես 1,2 մլն ԱՄՆ դոլար:

 Այլ որոշումներ 

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» որոշում, որի համաձայն մասնավորեցման է ներկայացվում  ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության ենթակայության «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն  (հասցեն` ք. Երևան, Կոմիտասի 49), որն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնա րկային գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափ գումարով` 3 977 900 դրամով: Ընկերության գույքի մասնավորեցման արդյունքում կավելանան պետբյուջեի մուտքերը: 

Կարեն Կարապետյանն  անդրադարձել է պետական բաժնեմաս ունեցող, պետական մասնակցություն ունեցող հիմնարկների հետ կապված բոլոր գերատեսչություններին, նախարարություններին տրված հանձնարարականին՝ ֆինանսական արդյունքներն ամփոփելու վերաբերյալ:

Ըստ վարչապետի՝ ֆինանսական վատ արդյունք ունեցող և անմխիթար վիճակում գտնվող  հիմնարկների վերաբերյալ պետք է համապատասխան որոշում կայացնել: Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է, թե  արդյոք այդ ուղղությամբ աշխատանքներն  ավարտել են: Ի պատասխան ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշել է, որ հանրապետական գործադիր մարմինների ներկայացրած առաջարկություններն արդեն ամփոփվել են:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գործունեությունը իրականացնելու համար կառավարությունը որոշել է Դիլիջանի ուսումնական կենտրոնն՝ իր շարժական և անշարժ գույքով, ամրացնել  ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Լիազորված անձանց դատական գործերի մասնակցության օպերատիվությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացում և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր ԱվետիսյանԱյն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը