Հայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2,2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա
ՀասարակությունՀայաստանում լիզինգային ծրագրով իրացվելու է 2,2 միլիարդ դրամի գյուղտեխնիկա, իսկ պետությունը սուբսիդավորելու է 120 միլիոն դրամ: «Սա այն ամբողջ գումարը չէ, որը կարող է Հայաստանում գյուղտեխնիկայի թարմացման հարցը լուծել, բայց դա սկիզբն է, կտեսնենք պահանջարկը, իրականությունը և ըստ այդմ կշարժվենք»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում
նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ ավելացնելով, որ բացի դրանից, քննարկում են կենտրոնացված մեքենատրակտորային կայան ստեղծելու ծրագիր, որը ծառայություն կմատուցի գյուղտեխնիկա գնելու հնարավորություն չունեցող փոքր տնտեսություններին:
Նախարարը նշեց, որ ՀՀ-ում առկա գյուղտեխնիկայի մոտ 70 տոկոսը մաշված է, 20 տարուց ավելի օգտագործվում է, դրա արդյունքում և՛ արդյունավետությունն է ցածր, և՛ գյուղմթերքի ինքնարժեքն է բարձր: «Այս ծրագրով մենք փորձում ենք սկզբնական փուլի հարց լուծել: Բնականաբար, ամբողջական հարց չի լուծվի, որովհետև ավելի մեծ գումարներ և ներդրումներ են պետք, բայց սա սկիզբն է»,- ասաց Առաքելյանը: