Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով քննարկումներ կազմակերպելու վերաբերյալ առաջարկն ընդունվեց
Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանին առաջարկեց հրատապ խորհրդարանական լսումներ կազմակերպել «Քաղբանտարկյալները Հայաստանում» թեմայով,-այս մասին հայտնում է ORER.am-ը:
Նա հերթով թվարկելով Շանթ Հարությունյանի գործով դատապարտվածների անուններն ասաց. «Քննարկումների ընթացքում մենք հնարավորություն կունենանք հիմնավորելու մեր տեսակետները, թե ինչո՞ւ ենք մենք այդ մարդկանց համարում քաղբանտարկյալ և ինչո՞ւ ոմանք նրանց քաղբանտարկյալ չեն համարում: Մանավանդ, որ մենք գիտենք, որ այսօր Հայաստանում կան մարդիկ, ովքեր մարդասպանություն են գործել և ոչ միայն բանտում չեն գտնվում, այլև իշխանությունների կողմից ստանում են բարձագույն պաշտոններ»
Էլինար Վարդանյանն առաջարկն ընդունելի համարեց և ասաց, որ առաջիկայում նման քննարկում կկազմակերպվի: