Քրիստիան Բեյլը և Սերժ Թանկյանը ներկա կլինեն «Խոստումը» ֆիլմի պրեմիերային
ՄշակույթՕսկարակիր դերասան Քրիստիան Բեյլը, ամերիկացի երաժիշտ Քրիս Քորնելը, աշխարհահռչակ System of A Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ինչպես նաև հոլիվուդյան դերասանուհի Անժելա Սարաֆյանը, սցենարիստ Թերի Ջորջը ներկա կլինեն Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրեմիերային:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, Սերժ Թանկյանը, ով ֆիլմի երաժշտության հեղինակն է, կոչ է արել բոլորին միանալ իրենց կարմիր գորգի արարողության ժամանակ:
Խոստում» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնիէ դարձել նրա մահվան օրը:
Ֆիլմի դերակատարներից Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելուբժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարհաքաղաքականհարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում էԱնային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկուտղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու < i>դաժանաբարոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: