Արամայիս Գրիգորյանի անօրինականության պատճառով Բնապահպանության նախարարությունը պարտվեց դատարանում
ՀասարակությունԲնապահպանության նախկին նախարար, ներկայումս Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը` մինչև նախարարի պաշտոնից ազատվելը, ստիպողաբար աշխատանքից հեռացրել էր Արարատի մարզի բնապահպանության տեսչության պետ Աշոտ Բաբախանյանին,- գրում է NewsBook-ը:
Նախկին նախարարը սա արել էր անօրինական: Բաբախանյանին սպառնալիքների տակ ստիպել էին հրաժարականի դիմում գրել, ինչն էլ աշխատակցին նախարարության դեմ դատական հայց ներկայացնելու պատճառ էր հանդիսացել:
Աշոտ Բաբախանյանը NewsBook-ին պատմեց, որ նախ գրել էր հրաժարականի դիմումը, հետո փոշմանել: Այնուհետև երկրորդ դիմումն էր գրել` խնդրելով չեղարկել ազատման դիմումը:
«Դիմումս չվերցրին: Ինձ պահեցին միջանցքում մինչև կեսօր, որից հետո նոր վերցրին դիմումս: Ես ստիպեցի, որ գրանցեն, քանի որ չէին գրանցում: Ու այդ հիմքի վրա ազատեցին աշխատանքից»,- պատմեց Բաբախանյանը:
Վերջինս աշխատանքից ազատվելուց հետո հայց է ներկայացրել ընդդեմ Բնապահպանության նախարարության: Երեկ դատարանը վճիռ է կայացրել հօգոտ Աշոտ Բաբախանյանին: Եվ նա այժմ սպասում է նախարարության արձագանքին:
Շարունակությունը` այստեղ: