Արսենալի անակնկալ պարտությունը Վեսթ Բրոմվիչի հետ խաղում
ՍպորտՊրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչը» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին» և հաղթեց 3:1 հաշվով:
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Կրեյգ Դոուսոնը, մեկ անգամ աչքի ընկավ Հալ Ռոբսոն-Կանուն: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ալեքսիս Սանչեսը:
«Զինագործներն» այս պարտությունից հետո 50 միավորով մնացին Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակի 5-րդ հորիզոնականում: «Վեսթ Բրոմվիչը» 43 միավորով 8-րդ տեղում է:
«Վեսթ Բրոմվիչ»-«Արսենալ»` 3:1
Գոլերը` Դոուսոն (12, 75), Ռոբսոն-Կանու (55) - Սանչես (15)