Վրաստանում վատ եղանակային պայմանների պատճառով արգելվել են ուղևորությունները դեպի Հայաստան
ՀասարակությունՎրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի տվյալների համաձայն՝ ձյան առատ տեղումների, ձնաբքի և սահմանափակ տեսանելիության պատճառով արգելվել է տրանսպորտի շարժումը Կոդա-Նինոցմինդա ճանապարհի Նարդևանի-Փարավանի հատվածի 94-110-րդ կիլոմետրում։
Նշվում է, որ նույն ճանապարհի Ռոդիոնովկա-Նինոցմինդա հատվածի 110-146-րդ կիլոմետրում արգելվել է ծանր բեռնատարների, ինչպես նաև 30 տեղից ավել տարողությամբ ավտոբուսների շարժումը։