Էդեն Ազարը մկանային վնասվածք է ստացել և չի խաղա Սթոքի հետ
Սպորտ«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքի պատճառով չի մասնակցի ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Սթոք Սիթիի» հետ խաղին:
26-ամյա բելգիացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել:
Հաղորդվում է նաև, որ Բելգիայի հավաքականի մարզչական շտաբը տեղյակ է իրավիճակից: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Ազարը կմասնակցի՞ Ռուսաստանի և Հունաստանի հետ խաղերին, թե՞՝ ոչ: