Գենադի Գոլովկինը պաշտպանել է տիտղոսները, Ռոման Գոնսալեսը սենսացիոն պարտություն է կրել
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքմաարտի երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ռոման Գոնսալեսը (46-1, 38 նոկաուտ) սենսացիոն պարտություն է կրել: Նյու Յորքում կայացած մենամարտում Նիկարագուան ներկայացնող 29-ամյա բռնցքամարտիկը միավորներով պարտվել է թաիլանդցի Վիսակսիլ Վանգեկին՝ 113:113, 113:113, 112:114: Դա Գոնսալեսի առաջին պարտությունն էր պրոֆեսոիանալ ռինգում, որում նա անցկացրել է 46 մենամարտ՝ 38 անգամ հաղթելով նոկաուտով:
Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպել են միջին քաշային կարգում WBA (Super), IBO, WBC եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինը եւ ամերիկացի Դենիել Ջեյկոբսը: 34-ամյա Գոլովինը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 115:112, 115:112, 114:113: Ընդ որում՝ ղազախ բռցքամարտիկի մրցակիցն առաջին անգամ է դիմանում 12 ռաունդ: Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 37 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ: