Արամ Խաչատրյանի անձնական կահույքի մասերը Լատվիայից Հայաստան են բերվել
ՄշակույթԹիֆլիսի Արղության վարժարանում Արամ Խաչատրյանի հետ կրթություն ստացած Նինա Մերեշնիկովային Արամ Խաչատրյանը իր կահույքի մի քանի կտոր էր նվիրել, որոնցից երկուսը Մերեշնիկովան հետագայում նվիրել էր տուն-թանգարանին, իսկ մյուս երեքը (2 աթոռ և 1 պահարան)` իրեն բուժող բժշկին: Հետագայում այդ իրերը հայտնվել էին Լատվիայում՝ մի խոշոր հավաքորդի մո տ: Թանգարանի գլխավոր ֆոնդապահը, որը բազմիցս եղել է Մերեշնիկովայի բնակարանում, հաստատել է, որ դրանք այդ նույն իրերն են:
Ինչպես տեղեկանում ենք Արամ Խաչատրյան տուն-թանգարանի հասարակայնության հետ կապերի բաժնից`ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս պարոն Արմեն Ղասաբօղլյանի նախաձեռնությամբ այդ իրերը Արամ Խաչատրյանի տուն-թանգարան են վերադառնում:
Թբիլիսիում ծնված ու հասակ առած Նինա Մերեշնիկովան աշխատում էր Երևանի ակնաբուժական կլինիկաներից մեկում։Թիֆլիսի Արղության վարժարանում նա սովորել էր Արամ Խաչատրյանի հետ: Խաչատրյանի արվեստի մեծ երկրպագուն էրև ընտանիքի բարեկամը, իսկ տուն-թանգարանի ստեղծումից հետո` նաև տուն-թանգարանի բարեկամը: