Շախմատի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը
ՍպորտՀայաստանի շախմատի կանանց հավաքականը չի մասնակցի աշխարհի առաջնությանը, իսկ տղամարդկանց հավաքականի մասնակցությունը դեռևս հարցականի տակ է:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը: «Կանանց հավաքականը հաստատ չի մասնակցելու, իսկ տղամարդկանց հավաքականի պահով դեռևս վաղ է խոսել: Քանի որ մենք չմասնակցեցինք Բաքվի օլիմպիադային, իսկ տեղերը հիմնականում որոշվում են հենց այդ օլիմպիադայի արդյունքով: Դա էլ առաջնությանը մեր շախմատիստուհիների չմասնակցելու հիմնական պատճառն է: Սակայն ամեն ինչ պարզ կդառնա, երբ ՖԻԴԵ-ն հրապարակի իր թեկնածու հավաքականի անունը»,-ասաց Անդրիաս յանը:
Շախմատի աշխարհի կանանց և տղամարդկանց այս տարվա առաջնությունն անցկացվելու է ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում հունիսի 16-28-ը: