Մանուել Նոյերը չի օգնի Գերմանիայի թիմին Անգլիայի եւ Ադրբեջանի դեմ խաղերում
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը բաց կթողնի ազգային թիմի առաջիկա երկու միջազգային հանդիպումները, հաղորդում է sport1.de-ն: 30-ամյա խաղացողը սրունքի մկանի խնդիրներ ունի: Ապաքինման ժամկետի մասին չի նշվում:
Գերմանիայի հավաքականը մարտի 22-ին Դորտմունդում ընկերական հանդիպում կանցկացնի Անգլիայի թիմի հետ, իսկ մարտի 26-ին Բաքվում Ադրբեջանի դեմ կխաղա աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում:
Բունդեսթիմի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի տրամադրության տակ են դարպասապահներ Բերնդ Լենոն եւ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը: