X-Factor–ի պրոդյուսերը պարզաբանում է Գարիկի բացակայությունն ու Դավիթ Չախալյանին նախագիծ չվերադարձնելու պատճառը
LifestyleTert.am Life-ը գրում է.
X-Factor նախագիծը երեկ լքեց Դավիթ Չախալյանը, ինչը համացանցում դժգոհությունների ալիք բարձրացրեց։ Երկրպագուները գրում են, որ Դավթի դուրս մնալն անարդար էր, քանի որ ժյուրիի չորրորդ անդամը՝ Գարիկը, բացակայում էր և ժյուրիի քվեարկություն չեղավ և պահանջում են երգչի վերադարձնել նախագիծ։
Tert.am Life–ն այս մասին զրուցեց նախագծի ռեժիսոր և պրոդյուսեր Աննա Թադևոսյանի հետ։ «Ինձ թվում է՝ այդ դժգոհություններն ավելի շատ Դավթի հարազատներինն են։ Իմ ներքին զգացողությունն է այդպիսին, որովհետև Դավիթը «Ժայռ» հասարակական կազմակերպության Արմավիրի տարածքային ղեկավարն է։ Երևի, իր մտերիմները փորձում են հասարակական ձևով պայքարել, բայց նամակների ընդհանուր հոսքից հասկանում եմ, որ ավելի շատ իր հարազատներն են։ Շեշտվում է հենց այդ պահը, թե ինչպես կլիներ, եթե Գարիկը լիներ, կանոնները խախտվել են։ Մեզ մոտ առաջին անգամը չէ, որ 3 ժյուրի է լինում։ Այս եթերաշրջանում լսումներից մեկի ժամանակ էլ Շուշանիկ Արևշատյանը ներկա չէր։ Քանի որ ժյուրիի անդամները շատ զբաղված մարդիկ են, ամբողջ աշխարհի X–Factor–ում լինում է այնպես, որ ինչ–ինչ պատճառներով ժյուրիի անդամներից մեկը ներկա չեն լինում։ X-Factor–ը մի քանի տարբերակների հնարավորություն է տալիս։ Երրորդ X-Factor–ում ժյուրին ընդհանրապես չի քվեարկել և դուրս է մնացել այն մասնակիցը, ով ժողովրդի քվեարկությամբ նվազագույն բալերն է հավաքել»,– ասաց պրոդյուսերը։
Շարունակությունը` այստեղ: