Նախարարությունը պարզաբանում է Հայաստանից ուղևորված ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման լուրը
ՀասարակությունԱյսօր բելառուսական Белта գործակալությունը՝ վկայակոչելով նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել էր Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Եվրոպա թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերվելու մասին։ Այս առնչությամբ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեռևս 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և հիմնական հանգույցների արդիականացման ծրագրի շրջանակներում աշխատանքների հիմնական պատվիրատու «Ռուսատոմսերվիս» ընկերության կողմից ընտրված կապալառու կազմակերպության` խորվաթական «ԽՐԻԴ» ընկերության կողմից, բելառուսական JSC Aircompany Grodno ավիաընկերության օդանավով Հայաստանի Հանրապետություն էին ներկրվել համապատասխան սարքավորումներ՝ ծրագրով նախատեսված շահագործման հսկողության աշխատանքների իրականացման նպատակով:
Աշխատանքների ավարտից հետո նշված սարքավորումները «ԽՐԻԴ» ընկերության կողմից նույն եղանակով տեղափոխել են Հայաստանի Հանրապետությունից:
Բելառուսական JSC Aircompani
Սարքավորումների տեղափոխման գործընթացը իրականացվել է համապատասխան տրանսպորտային ընկերության հետ կնքված պայմանագրերի և փաստաթղթերի հիման վրա միջազգային բոլոր կարգավորող փաստաթղթերով սահմանված կարգով: