«Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» կպայքարեն Կասպեր Շմեյխելի համար
ՍպորտՄադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում են Անգլիայի չեմպիոն «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելի ծառայություններով: Երկու սուպերակումբները դանիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպայքարեն ամռանը, հաղորդում է donbalon.com-ը:
Շմեյխելի թեկնածությունն այս ակումբների համար առաջնային է, քանի որ մյուս բարձրակարգ դարպասապահների տեղափոխությունն իրականացնել առավել բարդ է: 30-ամյա Շմեյխելի պայմանագիրը «Լեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար դարպասապահ Պետեր Շմեյխելի որդին Անգլիայի ընթացիկ առաջնության 20 խաղում բաց է թողել 31 գոլ: