Ռամոս. Ես և Պիկեն սովորել ենք միմյանց վրա քար նետել
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է Իսպանիայի ընտրանու ճամբարում կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեի հետ հարաբերությունների մասին:
«Խաղն ավարտվում է և մենք սեղմում ենք միմյանց ձեռքը: «Ռեալի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջև այդպիսի փոխհարաբերություն կա, որը երբեք փոփոխության չի ենթարկվի:
Հիմա ես Պիկեին կգրկեի: Մենք սովորել ենք միմյանց վրա քար նետել, սակայն դրա մեջ ոչ մի չարություն չկա: Դա նորմալ է: Բացի այդ, դա օգնում է գովազդել ֆուտբոլը»,- Ռամոսի խոսքն է մեջբերում AS-ը: