Մհեր Սեդրակյանի որդուն ճանապարհել են Կանադա՝ մշտական բնակության. «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոտ մեկ շաբաթ առաջ Մհեր Սեդրակյանենց օջախում հավաքվել են որդու՝ Դավիթի մտերիմ ընկերները՝ իրենց կանանց հետ, հրաժեշտ տալու Կանադա, ըստ ամենայնի, մշտական բնակության մեկնող Դավիթին, ով վերջերս է հրաժարական տվել կադաստրի պետի տեղակալի պաշտոնից՝ հոր և իրենց ընտանիքի նկատմամբ սկսված «վհուկների որսի» պատճառով։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ Թոխմախի Մհերի մանկապարտեզի վարիչ դուստրն էր հրաժարական տվել։ Ըստ մասնակիցների՝ «Մհեր ձյաձյայի տրամադրությունը հեչ բանի նման չէր»։ Ի դեպ, այս արշավանքը Թոխմախի «վոտչինայի» նկատմամբ սկսվել է դեռ ընտրություններից առաջ, երբ «համապատասխանները» նախագահականին զեկուցել են, որ Մհեր Սեդրակյանը որոշ «բարձրաձայնումներ» է անում ՀՀԿ-ի ու նրա լիդերի մասին»։
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։