27-ամյա քաղաքացին երկու ընկերների և երկու անհայտ անձանց հետ աղջկա է առևանգել
27-ամյա Արթուր Վահրամի Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ.–ի նոյեմբերի 29-ին, ժամը 11-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակչուհի Աննա Գառնիկի Դանիելյանին առևանգելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկերներ` Զավեն Գագիկի Գալստյանի, Աղասի Ռուբենի Բադալյանի և երկու անհայտ անձանց հետ, ըստ նախնական դերաբաշխման Ա.Եղիազարյանը, Զ.Գալստյանը, Ա.Բադալյանը և գործով չպարզված անձը «Վազ-2107» մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել են Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 1-ին շենքի բակ, որտեղ Զ.Գալստյանը Ա.Դանիելյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ բռնել Է վերջինիս ձեռքից և քաշելով նստեցրել Է «Վազ-2107» մակնիշի ավտոմեքենան և միասին բացահայտ առևանգելով Ա.Դանիելյանին՝ տեղափոխել են Կոտայքի մարզի Սևաբերդ գյուղ տանող ավտոճանապարհ, որտեղ Զ.Գալստյանը և Ա.Բադալյանը հեռացել են, իսկ այնուհետև այնտեղ Է գնացել գործով չպարզված մյուս անձը իր վարած «Մերսեդես» մակնիշի անհայտ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով և Ա.Եղիազարյանը, Ա.Դանիելյանին նստեցնելով նշված ավտոմեքենան, հեռացել են։
Արթուր Եղիազարյանը Կոտայքի մարզի Նոր Գյուղ գյուղի բնակիչ է, նախկինում դատված չի եղել: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 21- ին: