Ըմբշամարտի նոր կանոնները ազգային ֆեդերացիաներին կուղարկվեն միայն ապրիլին
ՍպորտԸմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից ներկայացված նոր օրենքները ազգային ֆեդերացիաներին կուղարկվեն միայն ապրիլին:
Այս մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Միջազգային ֆեդերացիան ապրիլի մեկին միայն հաստատված կուղարկի ազգային ֆեդերացիաներին»,-ասաց Ջուլֆալակյանը:
Ըստ նոր կանոնների, ամեն մի ձևում` ազատ և հունահռոմեական, կլինեն ոչ թե 8, այլ 10 քաշային կարգեր: Սակայն քաշային կարգերի փոփոխությունը կհաստատվի միայն Փարիզի առաջնությունից առաջ: Այդ դեպքում մեծահասակները և մինչև 23 տարեկանները 2018 թվականի հունվարից հանդես կգան նոր քաշային կարգում:
2018 թվականից կարող է կիրառվել նաև երկօրյա մրցաշարերի ձևը: Սակայն մինչ այդ այն կփորձարկվի Եվրոպայի պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնությունում: