«Ավիաուսումնական կենտրոն»-ն ավարտել է եւս 8 ուսանող
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Ավիաուսումնական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն արդեն 9-րդ տարին է շրջանավարտներ է տալիս :
ՔԱԳՎ-ից տեղեկացրին, որ մարտի 21-ին 8 ուսանող եւս ավարտեց ուսումը՝ ստանալով «Փոխարդրումների կազմակերպում և կառավարում օդային տրանսպորտում» մասնագիտություն:
«Մեխանիզացիայի միջոցներ» և «Անգլերեն լեզու» քննական առարկաներից ուսանողները ստացել են գերազանց և լավ գնահատականներ:
Նախորդ սերնդի շրջանավարտների զգալի մասն արդեն իսկ ապահովված է աշխատանքով և կիրառում է «Ավիաուսումնական կենտրոն»-ից ստացած գիտելիքները: