Գյուղնախարարությունում ստորագրվել է հայ-կանադական համագործակցության ընդլայնման մասին հուշագիր
ՏնտեսությունԳյուղատնտեսության բնագավառում հայ-կանադական համագործակցության շրջանակներում մարտի 21-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարութունում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր կանադական Լայվստոք գենետիկ միավորման, խոզաբուծական միավորման, Փորք Ինթերնեշնլ, անասնակերի և արոտավայրերի միավորման և Հայաստանում ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբե րյալ:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Քուրը և Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի տնօրեն Գագիկ Սարդարյանը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հուշագրի ստորագրումը նպատակ ունի ընդլայնել Հայաստանի և Կանադայի միջև գյուղոլորտում փոխշահավետ համագործակցությունը, մասնավորապես անասնաբուծության և բուսաբուծության ճյուղերում:
Կողմերը համաձայնել են խթանել փոխգործակցությունն անասնակերի և արոտավայրերի, կենդանիների գետետիկայի բարելավման, մսի և կանթամթերքի արտադրության և առևտրի բնագավառներում: