ԱՄՆ-ում որոշ ավիաչվերթների ժամանակ ուղեւորներին կարգելեն իրենց հետ էլեկտրոնային սարքեր վերցնել
ՀասարակությունՄոտ տասնյակ մերձավորարեւելյան ու հյուսիսաֆրիկյան ավիաընկերությունների ուղիղ չվերթներով ԱՄՆ մեկնող ուղեւորներին կարգելել իրենց հետ ձեռքի ուղեբեռում նոութբուքեր կամ այլ խոշոր էլեկտրոնային սարքեր վերցնել, հայտնում է «ԱՄերիկայի ձայնը»
Արգելքի մասին հայտնի է դարձել հորդանանյան Royal Jordanian Airlines ավիաընկերության հայտարարությունից ու Սաուդյան Արաբիայի լրատվական գործակալության հաղորդագրությունից։
Արգելքը չի տարածվում բջջային հեռախոսների ու բժշկական սարքերի վրա, բայց տարածվում է նոութբուքերի, պլանշետների, էլկետրոնային խաղերի ու տեսախցիկների վրա։
Սակայն ուղեւորները կկարողանան դրանք գրանցել ու հանձնել որպես ուղեբեռ։