Ռոմայի ֆուտբոլիստ. Անհարմար չեմ զգում, որ ծխում եմ
Սպորտ«Ռոմայի» կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանը չի թաքցնում, որ ծխում է: Շատերն այն կարծիքին են, որ այդ պատճառով ֆուտբոլիստը չի հրավիրվել Բելգիայի հավաքական.
«Անհարմար չեմ զգում, որ ծխում եմ: Ես երբեք չեմ թաքցրել այդ սովորությունը:
Հասկանում եմ, որ պետք է օրինակ լինեմ, ես երեխաներ ունեմ... պարզապես ես ֆուտբոլիստ եմ, իմ գործ անում եմ: Բոլորը գիտեն, որ ծխում եմ, չեմ կարող թաքցնել, քանի որ, կրկնում եմ, անհարմար չեմ զգում:
Հիասթափված եմ այն հանգամանքից, որ Բելգիայի հավաքականից հրավեր չեմ ստացել»,- Նաինգոլանի խոսքն է մեջբերել «Football Italia»-ն: