27 գերմանական բանկեր մասնակցել են Եվրոպայում ռուսական փողերի լվացմանը
ՏնտեսությունԱռնվազն 27 գերմանական բանկեր են մասնակցել Եվրոպայում ռուսական փողերի լվացմանը, հայտնում է Suddeutsche Zeitung-ը։
Պարբերականին հայտնի է դարձել, որ 2010-2014 թթ գերմանական բանկերի հաշիվների վրա մոտ 66․5 մլն դոլար է փոխանցվել։ Նման փոխանցումները իրականացվել են մոլդովական Moldindconbank բանկի ու լատվիական Trasta Komercbanka–ի միջոցով։
Նաեւ հայտնում են, որ ամենամեծ գումարը՝ 27․4 մլն դոլար, փոխանցվել է գերմանական Commerzbank։ Նշված գումարից 23 մլն դոլարը փոխանցվել են բանկի 63 տարբեր հաշիվների հինգ օֆշորային կազմակերպություններից։