ԱՄՆ-ում առանց կանոնների մարտերի մասնակցին մեղավոր են ճանաչել նախկին ընկերուհուն ծեծելու մեջ
ՀասարակությունԼաս Վեգասի դատարանը մեղադրանքի բոլոր 29 կետերով մեղավոր է ճանաչել UFC եւ Bellator ակումբներում առանց կանոնների մարտերի նախկին մասնակցին՝ War Machine մականունով։ Նրան մեղավոր են ճանաչել նախկին ընկերուհի Քրիստի Մակին ծեծելու մեջ։
War Machine -ը, որի իսկական անունը Ջոն Կոպենհավեր է, կարող է կյանքի մնացած մասն անցկացնել բանտում։ 2014-ի օգոստոսին նա ներխուժել էր Քրիսթիի տուն ու հարձակվել ու նրա ու նրա բոյֆրենդի վրա։ Մակը հարձակումից հետո հրապարակել էր իր լուսանկարները։ Աղջկա ատամները կոտրված էին, կոնքոսկրերը ջարդված, լյարդն էլ ուժեղ վնասված։
35-ամյա Կոպենհավերին կալանավորել էին 2014-ի օգոստոսին։