Բելգիայի հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց Կոտ դ՝Իվուարի թիմը
ՍպորտՄարկ Վիլմոտսը նշանակվել է ֆուտբոլի Կոտ դ՝Իվուարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հաղորդում է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Պաշտոնը թափուր էր մնացել Գաբոնում տեղի ունեցած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում Միշել Դյուսեի գլխավորությամբ ձախողվելուց հետո:
2012-2016 թվականներին Մարկ Վիլմոտսը գլխավորել է Բելգիայի հավաքականը, որի հետ հասել է 2014թ. աշխարհի առաջնության եւ 2016թ. Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ:
Կոտ դ՝Իվուարի հավաքականը մարտի 24-ին ընկերական հանդիպում կանցկացնի Ռուսաստանի, մարտի 27-ին՝ Սենեգալի հավաքականի հետ: