Հայաստանի 2016թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը կհանձնվի մարտի 24-ին
ՍպորտԼավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա մարտի 24-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն: Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, երկրորդ տեղում Գևորգ Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Մարկոս Պիզելլին: Հայաստանի 2016 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Վարդան Բիչախչյանը: Իրենց ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչ օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում: