Երուսաղեմի Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ ԱԳ նախարարին
ՀասարակությունԵրուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մարտի 22-ին պատրիարքարանի շենքում հյուրընկալել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանից:
ՀՀ ԱԳ նախարարին ուղեկցել է Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը և այլ պաշտոնյաներ: