Բնության պետական թանգարանում կայացել է Ջրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ մարտի 22-ին տեղի է ունեցել «Բնապահպանական գիտելիքների օր» խորագրով միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը զեկույցով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատակից Դավիթ Մեջլումյանը, ով ներկայացրել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ոլորտում կատարված և կատարվելիք աշխատանքները:
«Veolia ջուր» ընկերության ներկայացուցիչ, ԵՊՀ-ի դասախոս, հիդրոլոգ Արտաշես Աղինյանը նեկայացրել է «Veolia ջուր» ընկերության գործունեության հիմնական ուղղությունները ու նպատակները, ինչպես նաև վարել դասախոսություն ջրերի պահպանության, նրա հիմնական հատկությունների վերաբերյալ:
Միջոցառմանը ներկա են եղել նաև Երևանի Ս.Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտները, ովքեր հանդես են եկել երաժշտական համարներով:
Միջոցառման ավարտին մասնակիցների և հյուրերի համար ցուցադրվել է ջրի կարևորության և երկրագնդի բնակչությանը ջրի կենսական, փաստացի և անհրաժեշտ մակարդակների ապահովման խնդիրների վերաբերյալ պատմող ուսուցողական տեսաֆիլմ»: