Սևան-Երևան ճանապարհին մահվան ելքով պատահար է տեղի ունեցել
Հասարակություն«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան մարտի 21-ին, ժամը 14-ի սահմաններում Սևան-Երևան ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է գովազդային վահանակին, ինչի հետևանքով վարորդը՝ 1961 թ. ծնված Իգիթ Խաչատրյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։