ՈւԵՖԱ-ի նախագահ. Իմ պաշտոնավարման ժամանակ եվրոպական սուպերլիգա չի ստեղծվի
ՍպորտՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդեր Չեֆերինը բացառել է իր պաշտոնավարման տարիներին եվրոպական սուպերակումբների լիգա ստեղծելու հավանականությունը:
«Քանի դեռ ես եմ ՈւԵՖԱ-ի նախագահ, եվրոպական սուպերլիգա չի ստեղծվի: Գոյություն ունի Չեմպիոնների լիգա, իսկ այդպիսի մրցաշարը չի կարող լինել փակ»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Եվրոպական սուպերլիգայի ստեղծման օգտին նախկինում հանդես է եկել Մյունխենի «Բավարիայի» ղեկավար Կարլ-Հայնց Ռումենիգեն, որը Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահն է: