Պեպեն կկարողանա օգնել Պորտուգալիայի հավաքականին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Պեպեն կկարողանա մասնակցել Հունգարիայի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղին, հաղորդում է Marca-ն:
Պեպեն մկանային խնդիրների պատճառով բաց էր թողել «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպումները «Բետիսի» (2:1) եւ Բիլբաոյի «Աթլետիկի» (2:1) դեմ:
Պեպեն լիարժեք մարզումներ է անցկացնում Պորտուգալիայի հավաքականի հետ: Հունգարիայի դեմ հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին Լիսաբոնում: Մարտի 28-ին Մադեյրայում պորտուգալացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Շվեդիայի թիմի հետ: