Քոուլ. Մինչև հիմա ծիծաղում եմ Արսենալի անհաջողությունների վրա
ՍպորտԼոնդոնի «Արսենալի» և «Չելսի» նախկին պաշտպան Էշլի Քոուլը պատմել է, որ չի զղջում «զինագործների» կազմից հեռանալու համար:
«Արսենալում» հիանալի ժամանակ էի անցկացրել, սակայն «Չելսի» եմ տեղափոխվել և տիտղոսներ նվաճել, որոնք հնարավոր էր նվաճել: Չեմ կարող ասել, որ զղջում եմ «Արսենալից» հեռանալու համար:
Երբեմն ծիծաղում եմ «զինագործների» անհաջողությունների վրա: Հնարավոր է, որ հեռանալս այնքան էլ արդարացի չէր, սակայն «Արսենալը» նույնպես անարգանք է ցուցադրել»,- Քոուլի խոսքը մեջբերում է Goal.com-ը: