Հայաստանի մարմնամարզության հավաքականի երեք անդամ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում են
ՍպորտԴոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը:
Արմենպրեսի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող մարզիկներից 3-ն անցել են եզրափակիչ: Արթուր Դավթյանը եզրափակիչ է մտել նժույգթափեր և ազատ վարժություններ ձևերում, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը օղակների վարժությունում ևս կպայքարեն մեդալների համար: Որակավորման փուլը չի հաղթահարել Հարություն Մերդինյանը:
Գավաթի խաղարկության եզրափակիչները կկայանան ապրիլի 25-24-ին: