Հստակ տրամադրված ենք բիզնեսի համար ապահովել առավել բարենպաստ պայմաններ. Կարեն Կարապետյան
Տնտեսություն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց հանրությանը մանրամասն իրազեկել հարկային, մաքսային վարչարարության հետ կապված բոլոր բարեփոխումները:
«Իրականում ունենք դրական փոփոխություններ և շատ հստակ տրամադրվածություն բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու հարցում»,- Արմենպրեսի հաղորդմամբ` ընդգծեց վարչապետը:
Այնուհետև վարչապետը հորդորեց գերատեսչությունների ղեկավարներին հավուր պատշաճի իրազեկել հանրությանը ոլորտներում իրականացվող բոլոր բարեփոխումների վերաբերյալ: