Արաս Օզբիլիսը մտադիր է հեռանալ «Բեշիկթաշից»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը դժգոհ է «Բեշիկթաշում» իր կարգավիճակից եւ մտադիր է հեռանալ թուրքական ակումբից։
Milliyet-ի տվայլներով, 27-ամյա խաղացողը ստամբուլյան ակումբի ղեկավարությանը խնդրել է վաճառել իր տրանսֆերը կամ վարձակալությամբ հանձնել այլ ակումբի։
Օզբիլիսի պայմանագիրը «Բեշիկթաշի» հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը։
Ընթացիկ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը «Բեշիկթաշի» կազմում մասնակցել է 4 պաշտոնական հանդիպման։