«Բարսելոնայի» ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
Սպորտ«Բարսելոնայի» պաշտպան Խորդի Ալբան կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող։ Իսպանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը նախնական համաձայնություն է տվել ամռանը տեղափոխվել անգլիական ակումբ, հաղորդում է Manchester Evening News-ը։
Ընթացիկ մրցաշրջանի 29 հանդիպումներում Ալբան «Բարսելոնայի» կազմում խփել է մեկ գոլ, կատարել է երեք գոլային փոխանցում։