Հենրիխ Մխիթարյանը և Վարդան Բիչախչյանը ստացան լավագույնի իրենց պարգևները
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանձնեց տարվա լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի մրցանակները: Արմենպրեսի հաղորդմամբ` ակումբներում զբաղվածության պատճառով ֆուտբոլիստները մինչև օրս չէին կարողացել ժամանել Հայաստան՝ ստանալու իրենց մրցանակները: Այժմ նրանք բոլորն էլ գտնվում են Հայաստանի ազգային հավ աքականի ճամբարում:
Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացած պարգևատրման արարողության ընթացքում Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ անընդմեջ և 7-րդ անգամ ընդհանրապես ստացավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ»-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, իսկ երրորդ տեղում հունական «Քսանթի»-ի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին է: Ինչպես և հայտնի էր, լավագույն մարզիչը Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն է: Նա ևս ստացավ իր մրցանակը:
Այս օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ուսումնամարզական հավաքով նախապատրաստվում է մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի Ղազախստանի դեմ հանդիպմանը: