Հայ շախմատիստները մեկնարկել են Շարժայի մրցաշարում
ՍպորտԱՄԷ Շարժա քաղաքում մեկնարկեց «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարը:
Արմենպրեսի հաղորդմամբ` մրցաշարում Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն Էդուարդ Հակոբյանը, ով Վլադիմիր Հակոբյանի որդին է:
Կայացած առաջին տուրում Վլադիմիր Հակոբյանը և Գաբրիել Սարգսյանն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Էդուարդ Հակոբյանը պարտություն կրեց:
Մրցաշարին մասնակցում են 230 շախմատիստ 38 երկրից, այդ թվում` 57 գրոսմայստեր, 9 կանանց գրոսմայստեր, 32 միջազգային վարպետ, 9 կանանց միջազգային վարպետ, 16 ՖԻԴԵ-ի վարպետ և 3 կանանց ՖԻԴԵ-ի վարպետ: