ՀՖՖ-ն կհամագործակցի IBSA-ի հետ
ՍպորտՀՖՖ գրասենյակում կայացավ հանդիպում ՀՖՖ և IBSA (Կույրերի Միջազգային Սպորտային Ասոցիացիա) կազմակերպության ներկայացուցիչների միջև:
Արմենպրեսի հաղորդմամբ` ՀՖՖ-ն ներկայացնում էին Առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը և ՀՖՖ Հավաքական թիմերի և Մասսայական ֆուտբոլի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, իսկ IBSA կազմակերպությունը՝ Եվրոպայում Կույրերի ֆուտբոլի զարգացման ծրագրի համակարգող Դեվիդ Ստիրտոնը, IBSA-ի ֆուտբոլի ենթակոմիտեի նախագահ Ուլրիխ Պֆիստերերը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը և գլխավոր քարտուղար Ռուզաննա Սարգսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառույցների միջև հետագա համագործակցության եզրերը: Այսուհետ ՀՖՖ-ն IBSA-ի հետ համագործակցության շրջանակներում ուշադրություն կդարձնի Հայաստանում կույրերի ֆուտբոլի տարածմանն ու զարգացմանը: