Վայգլն ու Օզիլը չեն օգնի Բունդեսթիմին Ադրբեջանի դեմ խաղում
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Յուլիան Վայգլը բաց կթողնի Ադրբեջանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը: 21-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Անգլիայի դեմ ընկերական խաղում (1:0) եւ փոխարինվել 66-րդ րոպեին: Նա ունի ձախ ազդրի վնասվածք եւ արդեն հեռացել է ազգային թիմից:
Լոնդոնի «Արսենալի» 28-ամյա կիսապաշտպան Մեսութ Օզիլը մեջքի խնդիրներ ունի եւ բաց է թողել Բունդեսթիմի մարզումը: Նրա մասնակցությունը քիչ հավանական է:
Ադրբեջան - Գերմանիա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Բաքվում: