Ջակա. Կարծում եմ` Արսենալը և Բավարիան նույն մակարդակի ակումբներ են
Սպորտ«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական կարծիք է հայտնել, որ լոնդոնյան ակումբը գտնվում է Մյունխենի «Բավարիայի» հետ նույն մակարդակի վրա:
«Կարծում եմ, որ «Արսենալը» «Բավարիայի» մակարդակի ակումբ է: Ամեն դեպքում, ինձ մյունխենյան ակումբի հետ հանդիպումները շատ են զայրացրել»,- շվեյցարացի ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում Blick-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մյունխենյան ակումբը երկու հանդիպումների արդյունքում (2:10) դուրս թողեց «Արսենալին» հետագա պայքարից: