Քսան օրվա ընթացքում ՃՏՊ-ից զոհվել է 23 քաղաքացի
Վերջին 20 օրվա ընթացքում` 2014 թ. հոկտեմբերի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 209 պատահար:
Վթարների հետեւանքով զոհվել է 23 եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ ստացել 264 քաղաքացի:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է վրաերթի 56 դեպք, որոնց հետեւանքով զոհվել է 8, մարմնական վնասվածք ստացել՝ 55 քաղաքացի: