ԱԱ-2018. Հայաստան - Ղազախստան. Բուքմեյքերների կարծիքը
ՍպորտՖուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական փուլի 5-րդ տուրի Հայաստան - Ղազախստան դիմակայությունում բուքմեյքերները նախապատվությունը տալիս են Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմին: Դաշտի տերերի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1.85 գործակցով: Ոչ ոքի արդյունքն ունի 3.35 գործակից, Ղազախստանի հավաքականի հաղթանակը՝ 4.50:
Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
ԱԱ-2018, եվրոպական գոտի, 5-րդ տուր
E խումբ, 5-րդ տուր
Հայաստան - Ղազախստան՝ 20:00-ին
Չեռնոգորիա - Լեհաստան՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
Ռումինիա - Դանիա՝ 22:45
Մրցաշարային դրություն. Լեհաստան՝ 10 միավոր, Չեռնոգորիա՝ 7, Դանիա՝ 6, Ռումինիա՝ 5, Հայաստան՝ 3, Ղազախստան՝ 2: