Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել Հայաստանի թիմի հայտացուցակից
ՍպորտՄակեդոնական «Վարդարի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը դուրս է մնացել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակից Ղազախստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախախաղային մամուլի ասուլիսում նշել էր, որ Հովհաննես Համբարձումյանը թեթեւ վնասվածք ունի:
Հայաստանի հավաքականի հայտացուցակը
1. Արսեն Բեգլարյան, 2. Արթուր Քարտաշյան, 3. Վարազդատ Հարոյան, 4. Տարոն Ոսկանյան, 5. Գաել Անդոնյան, 6. Գոռ Մալաքյան, 7. էդգար Մալաքյան, 8. Մարկոս Պիզելի, 9. Ռուսլան Կորյան, 10. Գեւորգ Ղազարյան, 11. Արթուր Սարկիսով, 12. Գրիգոր Մելիքսեթյան, 13. Կամո Հովհաննիսյան, 14. Արտակ Գրիգորյան, 15. Հրայր Մկոյան, 16. Անատոլի Այվազով, 17. Արտակ Եդիգարյան, 18. Հենրիխ Մխիթարյան, 19. Արտյոմ Սիմոնյան, 20. Լեւոն Հայրապետյան, 21. Տիգրան Բարսեղյան, 22. Էդգար Մանուչարյան, 23. Արաս Օզբիլիս:
Հայաստան - Ղազախստան հանդիպումը մարտի 26-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: