17-ամյա բռնցքամարտիկը մահացել է ռինգում
ՍպորտԱնգլիայում տեղի ունեցած սիրողական բռնցքամարտի մենամարտն ավարտվել է ողբերգությամբ:
Կիսամիջին քաշային կարգում հանդես եկած 17-ամյա Էդի Բիլբին Դերբիշիրից ու մրցակիցն անցկացրել են երեք ռաունդից բաղկացած մենամարտ, որի ավարտից հետո բռնցքամարտիկները ռինգի կենտրոնում սպասել են մրցավարի որոշմանը:
Այդ պահին Բիլբին կորցրել է գիտակցությունը, հաղորդում է dailymail-ը: Նրան անմիջապես ցույց են տվել առաջին օգնություն եւ տեղափոխել հիվանդանոց, սակայն փրկել կյանքը չի հաջողվել: