Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհի վագոն-տնակ է այրվել
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 25-ին, ժամը 23:27-ին տեղեկություն է ստացել, որ Վանաձոր-Փամբակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում գտնվող տնակն այրվում է:
Դեպքի վայր են մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ամբողջությամբ այրվում է վագոն-տնակը (մոտ 18 քմ) և ներսի գույքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:10-ին, մարվել՝ 00:45-ին: