Ղազախստանի թիմը լուրջ կորուստ ունի Հայաստանի հավաքականի դեմ խաղից առաջ
ՍպորտՖուտբոլի Ղազախստանի հավաքականի առաջատար պաշտպան, «Աստանայի» խաղացող Յուրի Լոգվինենկոն բաց կթողնի Հայաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումը:
«Մեծ ափսոսանքով պետք է հայտնեմ, որ հավաքականի հիմնական կենտրոնական պաշտպան Յուրի Լոգվինենկոն վնասվածքի պատճառով չի օգնի թիմին Հայաստանի հետ խաղում»,- թվիթերյան էջում գրել է Ղազախստանի հավաքականի մամուլի քարտուղար Երբոլ Կաիրովը:
Հայաստան - Ղազախստան հանդիպումը կմեկնարկի 20:00-ին: